ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերած համաձայնությունը չի լուծում Թեհրանի հետ կապված բոլոր հարցերը։
«Մենք կիսում ենք Մերձավոր Արեւելքում մեր գործընկերների, այդ թվում՝ Իսրայելի եւ Պարսից ծոցի երկրների անհանգստությունը, թե Իրանը կարող է աջակցել ահաբեկչությանն ու նպաստել տարածաշրջանում ապակայունացման տարածմանը»,- հայտարարել է Օբաման, գրում է Gazeta-ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կպահպանի այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների ոտնահարումներին եւ բալիստիկ հրթռիներին։ Օբաման նաեւ նշել է, որ իր վարչակազմը պայքարում է Իսրայելի անվտանգության համար։





























