ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով Իրանի հետ ձեռք բերած համաձայնությունը, հայտարարել է, որ Թեհրանի եւ «վեցնյակի» միջեւ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը հիմնված է ոչ թե կողմերի վստահության, այլ ստուգման վրա։
«Իրանի համար զենք ստանալու ցանկացած հնարավորություն կկտրվի»,-ասել է Օբաման եւ նշել, որ Իրանի հետ գործարքը հիմնված է ոչ թե վստահության, այլ համաձայնագրերի կատարման ստուգումների վրա, փոխանցում է Gazeta-ն։
Իրանն ու միջնորդ երկրների «վեցնյակը» Վիեննայում պատմական համաձայնության են եկել միջուկային ծրագրի հարցում, որի արդյունքում չեղյալ են հայտարարվում Իրանի դեմ տարիներ շարունակ գործող պատժամիջոցները, եւ Թեհրանը հնարավորություն է ստանում նավթի շուկայում խոշոր խաղացող դառնալ։





























