Վատիկանը դրական է գնահատում Իրանի հետ միջուկային ծրագրի հարցում ձեռք բերած համաձայնությունը։ Այս մասին հայտարարել է Սուրբ Աթոռի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին։

«Խոսքը բանակցությունների կարեւոր արդյունքի մասին է, սակայն անհրաժեշտ է ընդհանուր ջանքեր գործադրել, որպեսզի այն տա իր պտուղները»,- ասել է Վատիկանի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լոմբարդին նշել, էր իրենք հույս ունեն, որ այդ պտուղները կվերաբերեն ոչ միայն միջուկային ծրագրին, այլ նաեւ այլ ոլորտներին։

Նշենք, որ Իրանն ու «վեցնյակը» Վիեննայում համաձայնության են եկել գործողությունների համապարփակ  պլանի եւ 5 դրույթի շուրջ։