Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը իրեն Իրանի միջուկային ծրագրի գործարքով պարտավորված չի զգում, հայտնում է Haaretz-ի թվիթերյան աջը։

«Իսրայելն իրեն պարտավորված չի զգում այդ գործարքով, քանի որ Իրանը Իսրայելի հանդեպ շարունակում է ապակառուցողական վերաբերմունք ցուցաբերել»,-ասել է վարչապետը։

Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանի գործարքը կրկնում է Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի շուրջ համաձայնագրի սխալները։

Նա կարծում է, որ համաձայնագիրը Իրանին թույլ կտա միլիարդավոր դոլարներ վաստակել, որոնք կուղղվեն համաշխարհային ահաբեկչական ցանցի ֆինանսավորմանը, փոխանցում է Gazeta-ն՝ հղում կատարելով Associated Press-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբաման Իրանի հետ համաձայնագիրը կքննարկի Իսրայելի վարչապետի եւ Սաուդյան Արաբիայի թագավորի հետ։