Օգոստոսի 12-ին մահացու ելքով հերթական ավտոպատահարն է գրանցվել, այս անգամ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրում` Արտաշավան գյուղի մոտ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի 20 ՏՕ 602 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է բարձր լարման էլեկտրասյանը եւ շրջվել, ինչի հետեւանքով մեքենայի վարորդը եւ ուղեւորը` Աշտարակի բնակիչներ, 33-ամյա Սամվել Սարգսյանն ու 34-ամյա Անժելա Խաչատրյանը տեղում մահացել են:
Փրկարարները դիակները դուրս են բերել ավտոմեքենայից:



























