Օգոստոսի 12-ին ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի  «Էրեբունի» օդանավակայանում ուղղաթիռ է շրջվել կողքի:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարների օգնությամբ ուղղաթիռը ուղղվել է եւ դրվել բարձիկների վրա: