Օգոստոսի 13-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանի քաղաքային լողափում` ափից 1-1,5 մ հեռավորության վրա կնոջ դիակ է հայտնաբերվել:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ջրափրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված, 50-60 տարեկան կնոջ դի եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:



























