Samsung ընկերությունը բազմաթիվ խոսակցություններից հետո վերջապես ներկայացրել է իր ամենաբարակ սմարթֆոնը։ Samsung GALAXY A8-ը հայտնվել է ընկերության չինական կայքում։
Նորարարությունն ունի 5.9 մմ հաստություն, 5.7 մատնաչափ Super AMOLED դիսփլեյ՝ Full HD կարողությամբ։ Նրա քաշը 151 գրամ է։ Սարքը հավաքված է Qualcomm Snapdragon 615 ութ միջուկանոնց բազայի վրա։ Օպերատիվ հիշողության ծավալը՝ 2 Գբ, իսկ ներկցվածը՝ 16/32 Գբ։ Սմարթֆոնն ունի 2 SIM քարտի հնարավորություն եւ մատնահետքի սքաներ, իսկ մարտկոցի հզորությունը 3050 մԱ/ժ է, հայտնում է Mail.ru-ն։





























