Twitter ընկերության բաժնետոմսերի գինը կարճ ժամանակով ավելի քան 8 տոկոսով բարձրացել է կեղծ լուրից հետո, թե իբր սոցիալական ցանցը գնելու գործարք է նախապատրաստվում:

Այս տեղեկատվությունը հայտնվել է ինտերնետ էջում, որը ներկայացել է որպես Bloomberg ֆինանսական տեղեկատվական գործակալության պորտալ: Ավելի ուշ գործակալության ներկայացուցիչը հայտարարել է, որ պատմությունը, ինչպես նաեւ այն տարածող կայքը կեղծ են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: