Իրանի փոխնախագահ Մոհամադ-Ռզա Ռահիմին քննադատել է այն երկրներին, որոնք պաշտպանել են ՄԱԿ-ի պատժամիջոցներն ուղղված Իրանի դեմ: Նա ավստրալիացիներին անվանել է «չոբանների հավաքածու», իսկ Հարավային Կորեայի բնակիչներին, ըստ նրա, «պետք է այնքան շրմփացնել դեմքներին, մինչեւ մարդ դառնան»: Խոսելով Մեծ Բրիտանիայի մասին, Իրանի փոխնախագահն ասել է հետեւյալը. «Անգլիան ոչինչ չունի: Նրա բնակիչներին չի կարելի մարդկային արարածներ անվանել: Անգլիայի իշխանություններն անպատասխանատու են, բացի այդ նրանք ոչ մի բնական ռեսուրս չունեն: Բրիտանացիները մաֆիայի կողմից ղեկավարվող հաստափոր մարդկանց ամբոխ են»: Գրում է gzt.ru-ն:

Ամբողջ զավեշտը նրանում է, որ նույն օրը Մոհամադ-Ռզա Ռահիմին հանդես գալով կրթության նախարարության ներկայացուցիչների առջեւ, ուսուցիչներին կոչ է արել իրենց ուսանողներին լավ վարվեցողություն սովորեցնել:

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Հեսն արձագանքել է այս հայտարարություններին: Նա Twitter-ում խիստ քննադատության է ենթարկել Իրանի փոխնախագահին, նշելով. «Քաղաքական տարաձայնություններ քննարկելը բնական է, բայց երբ բարձրաստիճան պաշտոնյան իրեն թույլ է տալիս նման դատողություններ անել, դա խստորեն կանդրադառնա իր սեփական վարկանիշի վրա»: