Mozilla Firefox ինտերնետ բրաուզերը Adobe Flash Player պլագինը ավտոմատ կերպով անջատել է։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է բրաուզերի աջակցության ղեկավար Մարկ Շմիդթը։
Adobe Flash Player-ը պլագինը բազմաթիվ խոցելի կողմեր ունի, այդ պատճառով Mozilla-ն խորհուրդ է տալիս հրաժարվել դրա գործածումից։ Թեպետ Flash Player –ը մինչեւ հիմա հնարավոր է միացնել Firefox-ում, պլագինն անջատված է ստանդարտ կարգավորիչներում։ Այն արգելափակված կմնա մինչեւ նոր տարբերակի թողարկումը, փոխանցում է Gazeta-ն։
Ավելի վաղ Flash Player-ից հրաժարվել էր Google-ը՝ YouTube-ը տեղափոխելով HTML5 հարթակ։





























