Wi-Fi Alliance հասարակական կազմակերպությունը, որի կազմում են Apple-ը, Microsoft-ն ու Intel-ը, ներկայացրել է Wi-Fi Aware տեխնոլոգիան, որը մի շարք նոր հնարավորություններ է տալիս շրջապատի հետ փոխգործակցության համար, հաղորդում է techcrunch-ը:

Wi-Fi Aware-ը թույլ է տալիս փոխգործակցել միմյանց հետ՝ անկախ համացանցին միացված լինելու: Հենց օգտատերը տեղադրում է Aware գործառույթով հավելվածը, գաջեթն սկսում է ինքնուրույն տեղեկատվություն փոխանցել ու ստանալ: Գաջեթի սեփականատերը պարամետրերը գաղտնի դարձնելով, կարող է թույլ տալ հավելվածին փոխանցել ու ստանալ հասանելի տեղեկատվություն, ինչպես նաեւ միացման հարցումներ ընդունել, հաղորդում է Gazeta-ն:

Նման գործառույթ ունեցող առաջին հավելվածները կարելի է գտնել արդեն այս տարվա վերջին, հաղորդել է Wi-Fi Alience-ի նախագահ Էդգար Ֆիգերան: