Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոլհոլմի միջազգային ինստիտուտը Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆին եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին առաջադրել է 2016թ. խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին հայտնում է ԻՐՆԱ գործակալությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոլհոլմի միջազգային ինստիտուտը նշել է Իրանի միջուկային ծրագրում նրանց ունեցած մեծ դերը, գրում է ՏԱՍՍ-ը։





























