Օգոստոսի 13-ի առավոտյան, Անկարայի անվտանգության ուժերը 5 կգ պայթուցիկ պարունակող փաթեթ են հայտնաբերել, որը տեղադրված էր ավտոլիցքավորման կայանից 100 մետր հեռավորության վրա, հաղորդում է CNN Turk-ը:

Դեպքի վայր ժամանած մասնագետները վնասազերծել են արկը, դեպքի առիթով քննություն է ընթանում: