Թուրքական Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում հերթական բախումն է տեղի ունեցել թուրքական զինվորական պարեկների եւ Քրդական բանվորական կուսակցության ապստամբների միջեւ, հաղորդում է Dogan գործակալությունը:

Անկարայի վարկածով, քրդերի կողմից զինվորական ավտոշարասյան գնդակոծման արդյունքում  թուրքական բանակի 5 զինվորներ վնասվածքներ են ստացել:

Զինվորականները պատասխան կրակ են բացել, թեժ մարտեր են սկսել: Միջադեպի վայր են ուղարկվել զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ, նաեւ շտապօգնության մեքենաներ եւ ոստիկաններ:

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո, ուղղաթիռներով տեղափոխվել են Հաքքարիի զինվորական հոսպիտալ: