Ռուսաստանն օգնել է Իրանի հետ գործարք կնքելուն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ «New York Times» թերթին տված հարցազրույցում:
Հարցին, թե Ռուսաստանն օգնե՞լ է Իրանի հետ գործարք կնքելու գործընթացին, թե՞ խանգարել, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ռուսաստանն այդ հարցում օգնել է»:
Նրա խոսքով, կողմերը չէին հաստնի համաձայնության, եթե չլիներ Ռուսաստանի պատրաստակամությունն՝ «աջակցել մեզ եւ «5+1» խմբի մյուս անդամներին ուժեղ համաձայնության հասնելու գործում»:
Օբաման նշել է, որ Պուտինն ու ՌԴ կառավարությունը «զարմացրել են» իրեն:





























