Հնարավոր է, Իսրայելի վարչապետը կարծում է, որ ինքը կարող է հետագայում ազդել Կոնգրեսի վրա, բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք Իրանի հետ գործարքն իրականացնել առանց Կոնգրեսի հակազդեցության: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ «New York Times»-ին տված հարցազրույցում:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրեն հայտնի է այն մասին, որ ինքը ստիպված է լինելու պայքարել Նեթանյահուի եւ այն կոնգրեսականների դեմ, որոնք կիսում են Իսրայելի վարչապետի տեսակետը, բայց ինքը վստահ է, որ ի վերջո հաղթելու է:
Միաժամանակ, Օբաման ընդգծել է, որ Բենյամին Նեթանյահուն եւ շատ այլ քննադատներ կնախընտրեին, որ Իրանն ընդհանրապես միջուկային ներուժ չունենար:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը գործարքը չի գնահատում այն տեսանկյունից, թե արդյոք կփոխվի Իրանի վարչակազմը, կամ կլուծվել Իրանի հետ եղած բոլոր խնդիրները: Վաշինգթոնն այդ գործարքը գնահատում է այն տեսանկյունից, որ Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել: «Հենց դա էլ միշտ քննարկվել է»,-ընդգծել է Օբաման:





























