Իրանի եւ «վեցնյակի» միջեւ Իրանի միջուկային հարցով համաձայնությունից հետո իրենց դիրքորոշումն են հայտնել Թուրքիայի Թուրքիայի ԱԳ եւ ֆինանսների նախարարները։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Իրանի նկատմամաբ պատժամիջոցների վերացումը դրական կազդի տարածաշրջանի տնտեսությանը, իսկ Թուրքիայի վրա դրական ազդեցությունը կլինի ուղղակի։
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքն էլ նշել է, թե Իրանի հարցով համաձայնագիրը շատ լավ լուր է Թուրքիայի տնտեսության համար, որը կնպաստի երկու երկների միջեւ առեւտրի եւ ներդրումների աճին։
Նշենք, որ Իրանն ու միջնորդ երկրների «վեցնյակը» Վիեննայում պատմական համաձայնության են եկել միջուկային ծրագրի հարցում, որի արդյունքում չեղյալ են հայտարարվում Իրանի դեմ տարիներ շարունակ գործող պատժամիջոցները, եւ Թեհրանը հնարավորություն է ստանում նավթի շուկայում խոշոր խաղացող դառնալ։




























