Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելուց հետո այլեւս Իրանը չի ընկալվի աշխարհի կողմից որպես սպառնալիք, հաղորդում է Reuters-ը:

«Ոչ ոք չի կարող ասել, որ Իրանը շրջապատված է: Գործարքը դարձավ Իրանի իրավական, տեխնիկական եւ քաղաքական հաղթանակը: Ձեռքբերումն այն է, որ Իրանն այլեւս չեն անվանի սպառնալիք աշխարհին»,-հայտարարել է Ռոհանին՝ կառավարության նիստի ժամանակ, հաղորդում է Gazeta-ն: