Իրանական ազգային նավթային ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է 2015-ին ավելացնել նավթի արդյունահանումը բոլոր հանքերից: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական Shargh թերթը:

Fitch  միջազգային վարկանիշյին գործակալության փորձագետների կարծիքով, Իրանում նավթի արդյունահանման վերականգնումը սկսկվի արդեն հաջորդ տարի: Բայց առավելագույն մակարդակի հասնելու համար (որը եղել է պատժամիջոցներից առաջ) Իրանին եւս մի քանի տարի պետք կլինի: Հիմա նավթի արտահանման ծավալը կազմում է օրական 1,1 մլն բարել, այն դեպքում, որ 2012-ին այդ ցուցանիշը կազմել է 2,5 մլն բարել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

2006-2010 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի քանի բանաձեւ է ընդունել, որոնցով պատժամիջոցներ են կիրառվել Իրանի նկատմամբ:

Առանձին պատժամիջոցներ են կիրառել ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն: Մասնագետների հաշվարկներով, 2011-2013 թվականներին նավթային պատժամիջոցներից Իրանը կրել է 80 մլրդ դոլարի վնաս: