ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին եւ փոխնախարար Վահե Դանիելյանին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման եւ փորձի փոխանակման հարցերին:




























