Փենսիլվանիա նահանգի բնակչուհին 50 հազար դոլար է պահանջում Ֆլորիդայում գտնվող Walt Disney զվարճաքների այգուց: 27-ամյա Էփրիլ Մեգոլոնի խոսքով, 2008թ. այգի այցելելու ժամանակ իր նկատմամբ ոտնձգություններ է արել Դոնալդ Դակի հագուստով դերասանը, եւ դիպել է իր կրծքին:
Չնայած որ միջադեպը տեղի է ունեցել 2008թ., աղջիկը պնդում է, որ առ այսօր սարսափներ է տեսնում Դոնալդ Դակի մասնակցությամբ, նաեւ խնդիրներ ունի մարսողության հետ:
Առայժմ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա դատավարությունը, հաղորդում է WESH-TV-ն:




























