Հայաստանի կառավարող հանրապետական կուսակցությունը լուրջ խնդիրներ ունի: Օգոստոսի 13-ին կայացած ասուլիսում նման կարծիք է հայտնել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Նրա խոսքով, կառավարող կուսակցությունը շարքերի մաքրում է սկսել: «Դե որքա՞ն կարելի է նայել Գալուստ Սահակյանին: Հանրապետականները փոխում են իրենց կազմը՝ դուրս մղելով հնաբնակներին: Երիտասարդների հետ հեշտ է, նրանք կարիերիստներ են, էներգիայով լի, գումարած որ բաց բերաններով լսելու են, թե ինչ է իրենց ասում առաջնորդը»,- կարծում է Կարապետյանը:
Նրա կարծիքով, այդ գործընթացը սահուն, առանց խնդիրների է ընթանալու: «Ինչ որ մի գործ կտան»,- նկատեց նա: Ըստ Կարապետյանի, ԲՀԿ-ն խնդիրներ ունի ցուցակների հետ, Դաշնակցությունը բոլորին զզվեցրել է ցեղասպանության մասին երգերով, «Օրինաց երկրում» ընդհանրապես խնդիրների ավելցուկ կա, իսկ «Ժառանգությունը» լիովին ամերիկյան նախագիծ է, որի մասին խոսել չարժե: «Րաֆֆի Հովհաննիսյանը ԿՀՎ-ի կետ է»,- նկատել է Կարապետյանը:
Կարապետյանը նշել , թե վստահ չէ որ կհայտնվի խորհրդարանում: Ըստ Տիգրան Կարապետյանի՝ նոր խորհրդարանում 10-15 պատգամավոր կլինի Հայ ազգային կոնգրեսից:



























