Հայաստանի կառավարությունը կհստակեցնի զոհված զինծառայողների գերեզմանների ստեղծման ու բարեկարգման ընթացակարգը:

Նախկինի պես, բոլոր ծախսերն իր վրա է վերցնում պետությունը, իսկ համապատասխան փոխհատուցումները փոխանցվում են զոհվածների ընտանիքներին:

Ծախսերի համապատասխան նախահաշվի կազմումից հետո գումարը փոխանցվում է նախապես զոհվածի ընտանիքի նախապես պայմանավորված անդամին:

Որոշմանը կից գրավոր հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նպատակն է հստակեցնել գործող ընթացակարգերը եւ պետության վերաբերմունքը զոհված զինծառայողի ընտանիքին: