Շուտով լույս կտեսնի Angry Birds հանրահայտ խաղի շարունակությունը։ Այս մասին ասված է Angry Birds-ի Թվիթերում։
«Ավելի մեծ, ավելի զայրացած եւ ավելի թռչնային», այսպես է կոչվում նոր արկածների անոնսը։ Այլ մանրամասների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում, փոխանցում է Gazeta-ն։
Խաղի նոր մասը հասանելի կդառնա հուլիսի 30-ին։
Angry Birds-ի առաջին մասը թողարկվել է 2009թ.։ Այն սմարթֆոնների համար ամենահաջողված խաղերից մեկն է համարվում։





























