Իրանցիները սոցիալական ցանցերում ծաղրում են «վեցնյակի» հետ կնքած գործարքից հիասթափված Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, գրում է The Jerusalem Post-ը։

Սոցիալական մեդիայի օգտատերերը հնարավորություն են ստացել ստեղծագործ կերպով դրսեւորել իրենց վերաբերմունքը Իրանի միջուկային գործարքի նկատմամբ։

Իրանցի ծաղրանկարիչը ուշադրություն է հրավիրել մի նկարի վրա, որտեղ պատկերված է ՄԱԿ-ում ելույթ ունեցող քրտնած Նեթանյահուն։ Նրա ձեռքում Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի նկարն է, որտեղ նախարարի գլխի փոխարեն պատրույգ է պատկերված, փոխանցում է Gazeta-ն։

Հիշեցնենք, որ Իսրայելը դատապարտել էր Իրանի եւ «վեցնյակի» գործարքը՝ այն անվանելով պատմական սխալ։