Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի երկօրյա այցն Ադրբեջան երկու երկրների եղբայրական հարաբերությունների ընդլայնման դուռ կբացի:

«Ես հավատում եմ, որ նախագահները բանակցություններում կարծարծեն բոլոր հարցերը: Թուրքիան միշտ օգտագործել է եւ օգտագործելու է իր հնարավորությունները հօգուտ Ադրբեջանի»,- ասել է Ադրբեջան-Թուրքիա բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար Մուստաֆա Քաբաքչըն:

Թուրք պատգամավորը հավելել է, որ երկկողմ հանդիպման ընթացքում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները քննարկելու են ապագա նախագծերը:

Հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահը քննարկելու է նաեւ Ղարաբաղի հարցն ու այլ խնդիրներ: