Ադրբեջանում ընդունելության քննությունների արդյունքներով, մասնավոր ուսումնական հաստատություններում պլանային 4 561 տեղում ընդունելություն է կատարվել միայն 1 158-ում, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական ընդունող հանձնաժողովի նախագահ Մալեյկա Աբասզադեն:

Նրա խոսքով, ադրբեջանական բուհերի 30 510 ծրագրված տեղում ընդունվել է ընդամենը 28 737 դիմորդ:

Ադրբեջանի բուհերում ընդունելության քննությունները կայացել են հուլիսի 4-23-ը: