Մոսկվայի քրեական վարչության աշխատակիցներն ավազակային հարձակում են բացահայտել, որի ժամանակ 20 մլն ռուբլի ընդհանուր արժեքով 13 տոննա կարմիր ձկնկիթ էին գողացել:

Ինչպես հաղորդում է «Կոնկրետնո.ru»-ն, Վարշավյան փողոցի 29 տան մոտ օգոստոսի 11-ին ոստիկանները ձերբակալել են հանցագործության կազմակերպչին՝ Իվանգորոդի 46-ամյա բնակիչ Նվեր Օ.-ին: Իրավապահների տեղեկություններով, Հայաստանի  քաղաքացին անմիջականորեն մասնակցություն է ունեցել հարձակմանը:

Նշենք, որ «Երեք օվկիանոս» ընկերության վարորդի եւ թիկնապահի վրա էին հարձակվել հինգ կովկասցիներ: Սպառնալով ատրճանակով, նրանք վերցրել էին փաստաթղթերն ու բջջայինները, իսկ վարորդին ու թիկնապահին` կակպել: Ձկնկիթը նրանք տեղափոխել էին Մոսկվա: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: