Facebook-ին պատկանող Oculus VR ընկերությունը, որը մշակում է վիրտուալ իրականության Oculus Rift ակնոցը, գնում է ժեստերի տեխնոլոգիան ուսումնասիրող Pebbles Ltd. ընկերությունը։ Այս մասին տեղեկացնում է Wall Street Journal-ը։

Իսրայելական Pebbles Ltd ընկերությունն արդեն ձեռնարկել է Oculus Rift ակնոցի ստեղծումը։ Հիմա Facebook-ը վերջնականապես որոշել է գնել ժեստերի կառավարման տեխնոլոգիաները ուսումնասիրող այս ընկերությունը եւ պատրաստ է վճարել 60 մլն դոլար, գրում է Gazeta-ն։

Oculus Rift Pebbles-ը հատուկ տեխնոլոգիա է օգտագործում, որի միջոցով օգտատերը կարող է հետեւել սեփական ձեռքերին, որոնց տեսքը փոխվում է՝  խաղային աշխարհի ներսում կատարվող իրադարձություններից կախված։