Հայտնի հայ երաժիշտ, կոմպոզիտոր, դուդուկահար Ջիվան Գասպարյանը դեռ մտածում է Թուրքիայում կայանալիք միջազգային համերգին մասնակցելու մասին: «Ես դեռ մտածում եմ: Ես պետք է խորհրդակցեմ մտերիմներիս հետ»,- ասել է Գասպարյանը՝ հավելելով, որ «միջոցառումն անցկացվելու է «Խաղաղության համերգ» կարգախոսի տակ:
Նշենք, որ հուլիսի վերջին Ստամբուլի Ռեշիդ Բեյ համերգային դահլիճում կայացել է համերգ հայ եւ թուրք երիտասարդ կատարողների մասնակցությամբ: Հայ եւ թուրք երիտասարդների խումբը՝ Նվարդ Անդրեասյանի եւ Ջեմա Ջեմ Մանսուրի գլխավորությամբ իրենց առաջին համերգն են տվել:
«Թուրքիա-Հայաստան սիմֆոնիկ խումբը» ծրագրում է աշնանը համերգ կազմակերպել Հայաստանում:




























