eBay-ն հաստատել է eBay Enterprise-ը 925 մլն դոլարով վաճառելու մտադրությունը։ Այս մասին գրում է Venturebeat-ը՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական կայքը։
eBay Enterpise-ը կանցնի խոշոր համաշխարհային ներդրողների խմբի տնօրինությանը։ Գնորդների թվում են Sterling Partners-ը, Longview Asset Management-ը, Innotrac и Permira-ն, գրում է Gazeta-ն։
EBay Enterprise-ը զբաղվում էր ինտերնետ խանութների ստեղծմամբ եւ զարգացմամբ։ 2009թ. eBay-ը 2.4 մլրդ դոլարով գնել էր GSI Commerce-ը եւ վերանվանել eBay Enterprise։ Փաստորեն վերավաճառումից ընկերությունը կկորցնի մոտ 1.5 մլրդ դոլար։





























