«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) սկսում է նոութբուքերի եւ նեթբուքերի վաճառք Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: 

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ընկերության մամուլի ծառայությունից, սկսած օգոստոսի 12-ից, բոլոր այն ֆիզիկական անձիք, ովքեր ցանկանում են միանալ շարժական ինտերնետի հետվճարային համակարգի «Գիշերային», «Անսահմանափակ» կամ Hi-Line  անսահմանափակ սակագնային փաթեթներից որեւէ մեկին, կարող են ձեռք բերել նոութբուք կամ նեթբուք տարաժամկետ հավասարաչափ վճարման պայմանով` 12 կամ 24 ամիս ժամանակահատվածով: Մեկ տարի ժամանակահատվածով պայմանագրի կնքման դեպքում` կախված ձեռք բերվող համակարգչի մոդելից, մեկամսյա վճարի չափը 17600 դրամից 41200 դրամ է:

Բոլոր նոութբուքերի եւ նեթբուքերի երաշխիքային ժամկետը 12 ամիս է: