Beeline-ը պարգեւատրեց Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում SMS-հարցմանը մասնակցած այն երեք բաժանորդներին, ովքեր առաջինն էին շնորհակալություն հայտնել ընկերությանը` հաշվեկշռի լիցքավորման վավերականության ժամկետը վերացնելու համար:
Պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ Ազատության 24 հասցեում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, որտեղ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը երեւանաբնակ Աննա Հակոբյանին եւ Սերգեյ Հովհաննիսյանին, իսկ Արմավիրից Անի Մինասյանին հանձնեց հատուկ մրցանակներ` Beeline Smart Duo մոդելի սմարթֆոններ:
«Այս պահին Beeline-ը հանդիսանում է Հայատանում միակ օպերատորը, որի բաժանորդները ստիպված չեն մտածել լիցքավորման ժամկետների մասին։ Կարճ ժամանակահատվածում մենք ստացել ենք բազմաթիվ շնորհակալական խոսքեր Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում այս աննախադեպ փոփոխության համար: Beeline բաժանորդները կարող են օգտագործել բջջային հաշվեկշռին փոխանցված միջոցները այն ժամանակ, երբ կցանկանան, քանի որ այդ գումարները «չեն վառվում» եւ «չեն սառեցվում»։ Հավատարիմ մնալով հաճախորդամետ այս ռազմավարությանը` Beeline-ը հետագայում եւս կշարունակի անակնկալներ մատուցել բաժանորդներին, ովքեր մշտապես մեր կողքին են եւ օգնում են դարձնել ծառայությունները հնարավորինս պարզ եւ հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հաշվեկշռի լիցքավորման վավերականության ժամկետի վերացման մասին ընկերությունը հայտարարել էր 2014 թ. փետրվարին: Բջջային հեռախոսի հաշվեկշիռը ցանկացած չափով եւ ցանկացած եղանակով լիցքավորելու դեպքում (օրինակ՝ «Հաշվեկշռի փոխանցում», վճարման քարտերի կամ վճարումների ընդունման տերմինալների օգնությամբ) Beeline բաժանորդները կարող են օգտագործել հաշվեկշռին կուտակված միջոցները բաժանորդի պայմանագրի գործունեության ողջ ընթացքում:
Հիշեցնենք, որ Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ռազմավարությունը Beeline-ը որդեգրել է դեռեւս 2013 թվականի աշնանը եւ արդեն իսկ իրականացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում` SMS հաղորդագրության միջոցով իրականացվող հարցումները։ Ցանկացած բաժանորդ, ով կատարում է գործարք Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում կամ զանգահարում Հաճախորդների սպասարկման կենտրոն, ստանում է SMS հաղորդագրություն, որտեղ բաժանորդը 0-ից 10 բալանոց սանդղակով գնահատում է մեր ծառայությունները, սպասարկող աշխատակազմի բարեհամբուրությունը։ Այնուհետեւ այդ տեղեկատվությունը համակարգվում է ինչպես բաժանորդների հետ հետադարձ կապի եւ անհատական խնդիրների լուծման, այնպես էլ կազմակերպության ընդհանուր բարելավման նպատակով:





























