Abbyy Lingvo բառարանների հավելվածը անվճար կլինի iOS-ի եւ Android-ի օգտատերերի համար։ Այս մասին հայտնում է MacDigger-ը։
Հավելվածը բջջային գնումների խանութներում անվճար հասանելի է։ Բազային կոմպլեկտն ունի 11 բառարան՝ 7 լեզվով։ Ընդհանուր առմամբ Abbyy Lingvo-ն ունի 250 թեմատիկ եւ մասնագիտական բառարան՝ 30 լեզվով, սակայն բազային հավաքածուի մեջ չընդգրկված յուրաքանչյուր բառարան պետք է գնել, փոխանցում է Gazeta-ն։
Անվճար հասանելի կլինի նաեւ ֆոտոթարգմանության գործառույթը։





























