ԵՄ-ն նախապատրաստական աշխատանքներ է տանում Իրանում ներկայացուցչություն բացելու համար։ Այս մասին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է պատվիրակության  բացմանը, ապա այո, մենք նման մտադրություն ունենք եւ այս պահին  նախապատրաստական աշխատանքներ ենք տանում»,- ասել է պաշտոնյան, ով ցանկացել է անհայտ մնալ։

Նա չի պատասխանել հարցին, թե Թեհրանում ԵՄ ներկայացուցչությունը երբ կարող է սկսել իր աշխատանքը։