Ղրղըզստանի ժամանակավոր նախագահ Ռոզա Օթունբաեւան հռչակագիր է ստորագրել Ղրղըզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւին անձեռնմխելիությունից եւ նախագահի կարգավիճակից զրկելու մասին:

Համաձայն ժամանակավոր կառավարության դեկրետի՝ Ակաեւը մի շարք ծանր հանցագործություններ է կատարել, այդ թվում զանգվածային խռովություններ է հրահրել եւ ղրղըզական հողերի մի մասը հանձնել է Չինաստանին եւ Ղազախստանին, հաղորդում է Lenta.ru-ն:

«Իր պաշտոնը լքելով 2005թ. հեղաշրջման արդյունքում՝ Ակաեւը առ այսօր օգտվել է անձեռնմխելիությունից, հետեւաբար չէր կարող ենթարկվել պատասխանատվության` իր կառավարման ժամանակ կատարած հանցագործությունների համար»,- ասված է դեկրետի տեքստում: