Պեկինի Uniqlo հագուստի սրահում գնորդ զույգը սեքսով է զբաղվել, որի տեսանյութը հայտնվել է համացանցում: Չինաստանի առցանց-գրաքննության ներկայացուցիչները տեղի ունեցածն անընդունելի եւ անբարոյական են համարել:

Տեսանյութը մեծ հետաքրքրություն է առաջ բերել տեղի օգտատերերի շրջանում, իսկ տվյալ բուտիկը վերածվել է քաղաքի տեսարժան վայրի: Այս մասին գրում է The Guardian-ը:

«Այդ վույգար տեսանյութը տարածվել է վարակի պես: Այն հակասում է սոցիալիզմի հիմնարար սկզբունքներին»,- հայտարարել են համացանցային գրաքննության համար պատասխանատուները՝ խոստանալով ավելի ակտիվորեն զբաղվել նման նյութերի հայտնաբերմամբ եւ արգելափակմամբ:

Թեեւ գրաքննիչներն օպերատիվորեն հեռացրել են տեսանյութը, օգտատերերը հասցրել են այն դիտել միլիոն անգամ: Խանութը, որտեղ նկարվել է տեսանյութը, դարձել է շատ պեկինցիների համար լուսանկարվելու վայր, գրում է Lenta-ն: