Հարավային Օսիային եւ Աբխազիային  աջակցելու Ռուսաստանի կուրսն անփոփոխ է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ հանդիպման ժամանակ: Նա նկատել է, թե այս հարցում կասկածներ չկան, Ռուսաստանի կուրսն անփոփոխ է, հաղորդում է Gazeta.ru-ն: «Ես կցանկանայի հաստատել, որ Ռուսաստանի կողմից երկու տարի առաջ ընդունված որոշումները, ինչպես Հարավային Օսիայի եւ Աբխազիայի քաղաքացիների պաշտպանության, այնպես էլ անկախության ճանաչման վերաբերյալ եղել են բարդ, իսկ հետագա երկու տարիները ապացուցել են դրանց անհրաժեշտությունը»,- ասել է նա:

Նկատենք, որ օգոստոսի 8-ին Մեդվեդեւը այցելել է Աբխազիա: Սուխումում Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հետ հանդիպմանը Ռուսաստանի ղեկավարը նշել է, թե ՌԴ-ն ամեն կերպ աջակցելու է Աբխազիային: