Իրանի գերագույն առաջնորդ աթոլլահ Ալի Համենեին հայտարարել է, որ անկախ միջուկային գործարքից երկրի դիրքորոշումը «մեծամիտ» Միացյալ Նահանգների նկատմամբ չի փոխվել ՝ հաղորդում է   Reuters-ը:

Սրբազան Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ Համենեին հանձնարարել է քաղաքական գործիչներին ուսումնասիրել պայմանագիրը եւ համոզվել, որ այնտեղ պաշտպանված են Իրանի բոլոր ազգային շահերը, հաղորդում է  Gazeta-ն:

«Իրանը չի ողջունի պատերազմը, բայց եթե այն սկսվի, ապա Միացյալ Նահանգները կստորացվեն», - նշել է Համենեին: