Ուելսի Քարդիֆի ամրոցում դրված ադրբեջանական դրոշը հանկարծ կորել է եւ դրա փոխարեն տեղադրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:
«Քարդիֆի հոյակերտ ամրոցը գտնվում է Ուելսում: Այդ ամրոցի վրա մի քանի պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի դրոշ է դրված եղել: Երկու օր առաջ, առանց որեւէ պատճառի, ադրբեջանական դրոշը հանվել է ե դրա փոխարեն ԼՂՀ դրոշն է հայտնվել»,- APA գործակալությանը հայտնել է Քարդիֆի ադրբեջանցի մի բնակիչ:

























