Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Cihan գործակալությունը, Իրանի նախագահ Հասան ռուհանին Ռամադանի տոնի հետ կապված հեռախոսազրույցներ է ունեցել մուսուլմանական մի շարք երկրների առաջնորդների հետ, այդ թվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։

Ռուհանին Էրդողանի հետ զրույցում կարեւորել է տարածաշրջանում կայունության ապահովման համար Անկարայի եւ Թեհրանի համագործակցությունը՝ շեշտելով նաեւ ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը։

Էրդողանն իր հերթին շեշտել է, թե տարածաշրջանային համագործակցությանը պատրաստ է Թուրքիան եւ ամեն ինչ կարվի երկու երկրների տարբեր կառույցների միջեւ համագործակցությունն ապահովելու համար։