Իրանում կարող է պահանջված լինել Հայաստանի ցանկացած արտադրանք: Լրագրողներին Երեւանում հուլիսի 18-ին նման կարծիք է հայտնել Իրանից փորձագետ Փուիա Հոսեինը՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրն եւ Իրանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների առաջիկա չեղյալ հայտարարումը:
«Իրանը շատ մեծ շուկա է, որը կարող է ձեռք բերել ամեն ինչ կամ էլ գրեթե ամեն ինչ: Այդ պատճառով սահմանափակումներ ի սկզբանե գրեթե չկան, շատ դժվար է ասել ներկրման համար ցանկալի մթերքները: Երկու երկրներն էլ իրար շատ բան կարող են առաջարկել»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Իրանի եւ արեւմտյան երկրների միջեւ հուլիսի 14-ին Վիեննայում ձեռք բերված համաձայնությամբ՝ Թեհրանը պարտավորվում է նվազեցնել ցածր հարստացված ուրանի պաշարները, ինչպես նաեւ կառուցել ստորգետնյա հարստացնող գործարան Գորդոուում եւ ծանր ջրի ռեակտոր Արաքքայում, որպեսզի բացառի միջուկային նյութերի ստացումը ռազմական նպատակներով:
Դրա փոխարեն ԵՄ-ն կդադարեցնի նավթային էմբարգոն եւ բանկային պատժամիջոցները: Բացի այդ Իրանին թույլ կտան օգտվել բանկային Swift էլեկտրոնային համակարգից: Իր առեւտրական ու ֆինանասական պատժամիջոցները կդադարեցնի նաեւ ԱՄՆ-ն:





























