Հիմա Հայաստանը կարող է Իրան տեխնոլոգիաների արտահանող երկիր դառնալ: Այսօր՝ հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով հասկանալի պատճառներով, Իրանում արեւմտյան տեխնոլոգիաների հասանելիությունը սահմանափակ է եղել, իսկ հայաստանը վաղուց է հայտնի իր ճարտարագետներով եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներով, որոնք կարող են օգնել Իրանի արդյունաբերական ոլորտի արդիականացմանը:

«Վերջապես, չմոռանանք, որ Իրանը նավթից ու գազից բացի ունի նաեւ այլ օգտակար հանածոներ: Դրանք եւ մետաղներն են եւ ոչ մետաղները: Իսկ Հայաստանը դրանց վերամշակման փորձ ունի, այնպես որ երկու երկրները կարող են նաեւ այս ոլորտում համագործակցել»,-հավելել է Մակարյանը: