Թուրքիայի Թունջելիի նահանգում քուրդ զինյալները այրել են ժանդարմերիայի համար ուղեբեռ տեղափոխող մեքենան։

Fırat գործակալության փոխանցմամբ՝  Թունջելիի (Դերսիմ) Հոզաթի շրջանում քուրդ զինյալները կանգնեցրել են ժանդարմերիայի համար զինվորական պարագաներ տեղափոխող բեռնատարը եւ այրել։

Թուրքական զինված ուժերը անմիջապես արձագանքել են եւ սկսել որոնողական գործողությունները։