Արաբական Միացյալ Էմիրություններում «խելացի» արմավենիներ են հայտնվել, որոնք Wi-Fi եւ էլեկտրականություն են բաժանում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

«Խելացի» արմավենիները 8 սեղան ունեն՝ հեռախոս լիցքավորելու համար: Դրանք թույլ են տալիս 100 մետր շրջագծով անվճար Wi-Fi ստանալ: Արմավենին էներգիա ստանում է իր տերեւների վրա տեղադրված արեւային մարտկոցներից:

Առաջին խելացի արմավենիներից մեկն արդեն տեղադրվել է հանրահայտ Բուրջ-ալ-Արաբ հյուրանոցի մոտ: Հետագայում ծրագրվում է եւս 100 էլեկտրոնային ծառ տեղադրել, որոնց վրա նաեւ տեսահսկման խցիկներ կլինեն:

Smart Palm-ի հիմնադիր Վիկտոր Նելեպան նշել է, որ ընկերության ներկայացուցիչների համար կարեւոր է իրենց սարքը նմանեցնել իսկական արմավենու՝ երկրի բնակիչների մշակույթի հետ կապված խորհրդանիշի: