«Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որ մասնագիտությամբ բժիշկ է, կուսպատկանելությամբ՝ հանրապետական, իր նշանակման պահից կադրային փփոխություններ է անում. փոխել է գրեթե բոլոր վարչությունների պետերին, իր հետ բերել մի խումբ խորհրդականներ ու օգնականներ, որոնք հիմանականում բժիշկներ են, հանրապետական, իր մանկության ու երիտասարդության ընկերները: Հիմա անցել է մոր ընկերուհիներին:

Օրինակ, հանրակրթության վարչության կազմում ստեղծվել է նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժին, որի պետ է օրերս նշանակվելու թիվ 45 դպրոցի կենսաբանության ուսուցչուհին՝ ԵՊՀ կենսաբանության ամբիոնի վարիչի կինը, ով, ըստ լուրերի, Աշոտյանի մոր ընկերուհին է: Հատուկ իր ընկերներից մեկի համար ԿԳ նախարարը ստեղծել է հանրակրթության վարչության պետի տեղակալի հաստիք: Սակայն անհասկանալի է, թե ինչու են այսքան շատ վարչությունների պետեր ու տեղակալներ նշանակվում, երբ ԿԳՆ ողջ աշխատանքը ղեկավարում-կոորդինացնում-համակարգում է նրա գլխավոր խորհրդական Մհեր Ղազարյանը: Ի դեպ, ասում են, ԿԳՆ-ից այլ հաստատություններ գնացող գրություններն աչքի են ընկնում անգրագիտությամբ եւ անգամ տառասխալներով»,-գրում է թերթը: