Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմեր Գաբրիելի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը պլանավորում է ավելացնել նավթի արտադրությունը օրական մինչեւ 4,7 մլն բարելի:
«Իրանում գազի արտադրությունը գերազանցում է օրական 1 մլրդ խմ-ն՝ վերջին երեք օրերին: Ավելին, նավթի արտադրությունը, ինչպես սպասվում էր, հասնելու է օրական 4,7 միլիոն բարելի», - Զանգանեին մեջբերել է PressTV-ն:
Նման մակարդակի հասնելու համար Իրանը նոր պայմանագրեր է նախապատրաստել արտերկրյա ներդրողների գրավելու համար, որվքեր կօգնեն նավթի հանքերում արդիականացնել հնացած տեխնոլոգիաները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Զանգանեն նաեւ հայտարարել է, որ Իրանը նոր նավթային պայմանագիր կներկայացնի օգոստոսի 23-ից հետո:





























