Իրանի հյուսիսում հորդառատ անձրեւների եւ դրանց հետեւանքով լեռնային ջրհեղեղների զոհ է դարձել առնվազն 28 մարդ, հաղորդում  է «ՌԻԱ նովոստին»: 

Ամենաքիչը ութ մարդ զոհվել է, տասը վիրավոր է եւ 12-ը անհետ կորել է Ալբորզ գավառում այն բանից հետո, երբ ջուրը ծածկել է աշխույժ Չալուս մայրուղին, հաղորդում է Իրանի միջազգային Կարմիր Խաչ կազմակերպությունը:

Տարերքը վնասել է ավելի քան 40 ավտոմեքենաներ: Ջրհեղեղի ժամանակ Իրանի շատ բնակիչներ վերադառնում էին հանգստյան օրերից հենց այդ մայրուղիով:

Ջրհեղեղը 20 մարդու կյանք է խլել Թեհրանից հյուսիս-արեւմուտքում: