Մոսկվայի ու Մինսկի միջեւ սկիզբ առած սկանդալը նոր թափ է հավաքում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, ըստ որի Դմիտրի Մեդվեդեւը սխալ է հասկացել իր խոսքը` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մտադրության մասին, Կրեմլը պատասխան մեկնաբանություն է տվել: «Ինչ վերաբերում է Բելառուսի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու խնդրին, ապա եթե ցանկություն լինի, մենք կարող ենք հրապարակել ՀԱՊԿ նիստի սղագրության այն հատվածը, որտեղ Բելառուսի նախագահը խոսում է այդ թեմայով»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Դմիտրի Մեդվեդեւը ճիշտ չի ներկայացրել իր խոսքը: «Լուկաշենկոն ոչ մի տեղ հանդիսավորությամբ չի խոստացել եւ այդ մասին ոչ ոք չի լսել: Լուկաշենկոն խոսել է ճանաչման մասին, բայց միայն հետեւյալ ռակուրսով. Եթե Ռուսաստանն ընդառաջ քայլեր աներ, գուցե, իրավիճակն այլ լիներ»,- ասել է Բելառուսի նախագահը: